Նոյեմբերի 24-ին Կառավարությունը 99 մլն 806 հազար դրամ հատկացնելու որոշում է կայացրել՝ Լոռու մարզի 17 դպրոցների շենքային պայմանները բարելավելու նպատակով։
Անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի ծրագրի իրականացման համար նշված գումարը տրամադրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը 2022-ի բյուջեից հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով։
Մինչեւ տարեվերջ դպրոցներում կատարվելու են տանիքի եւ սանհանգույցների նորոգման, պատուհանների եւ դռների փոխարինման, դասասենյակների ներքին հարդարման, մարզադահլիճների բարեկարգման, ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքներ։
Լոռու մարզպետարանին տրամադրված 99 մլն 806 հազար դրամով շինաշխատանքներ են կատարվելու Վանաձորի յոթ դպրոցներում, ինչպես նաեւ Սպիտակ, Ալավերդի քաղաքների մեկական եւ Գուգարք, Լոռի Բերդ, Լեջան, Ծաթեր, Աքորի, Դարպաս, Արեւաշող եւ Արեւածագ գյուղերի կրթօջախներում։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։