ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:
Նոյեմբերի 26-ի՝ 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Միաժամանակ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում հերքել են Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն, ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ին՝ 17:35-22:32-ն, իբր կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմի հաղորդագրությունը որակել է որպես հերթական ապատեղեկատվություն: