Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Պուտինն ու Ալիեւը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ համաձայնագրերի իրագործմանն ուղղված հետագա քայլերը՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման վրա: