Չարենցավանը հիմնադրվել է 1947 թվականին։ Նախապես կոչվել է Լուսավան։ Տասնչորս տարի անց ստացել է քաղաքի կարգավիճակ, իսկ 1967-ին Եղիշե Չարենցի ծննդյան 70-ամյակի առիթով վերանվանվել է Չարենցավան։
Քաղաքը հիմնվել է որպես բնակատեղի մոտակա հիդրոէլեկտրակայանի աշխատակիցների համար, հետագայում դարձել ՀԽՍՀ կարեւոր արդյունաբերական կենտրոններից մեկը: Ունի բնակելի չորս թաղամաս եւ արդյունաբերական գոտի:
1953 թվականին այստեղ կառուցված խոշոր ձեռնարկությունները Չարենցավանը դարձրել էին հանրապետության արդյունաբերական կենտրոներից մեկը։
Առաջատար ճյուղը մեքենաշինությունն էր։ Խորհրդային տարիներին Չարենցավանում գործող 16 գործարաններն ապահովում էին մոտ 10000 աշխատատեղ:
Քաղաքում գործում են հանրային գրադարան, Գառզուի անվան արվեստի դպրոցը եւ Մշակույթի պալատը: