Ըստ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրի՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իրենց վստահված գոտում հրադադարի ռեժիմի 3 խախտում են արձանագրել։
Ըստ այդմ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում ադրբեջանական կողմի հետ։ Խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են անցկացրել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։ Իրավիճակի մշտադիտարկումը 30 դիտակետերում շարունակվում է։
Խաղաղապահներն ադրբեջանական չորս ավտոշարասյուն են ուղեկցել։