ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 27-ին՝ 21:00-23:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի։
Նոյեմբերի 28-ի 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: