Արցախի պաշտպանության նախարարությունում հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը։
Ադրբեջանի ՊՆ-ն նոյեմբերի 28-ի առավոտյան հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ի 19։35-ից մինչեւ նոյեմբերի 28-ի 08։10-ն իբր կրակ են բացել Շուշիի, Մարտունու եւ Ասկերանի շրջանների՝ Ադրբեջանի վերահսկության տակ անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Արցախի ՊԲ-ն ադրբեջանական կողմի հաղորդագրությունը որակել է հերթական ապատեղեկատվություն։