Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ ռուս խաղաղապահներին ուղղված պահանջին՝ չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը:
Ադրբեջանի ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներից պահանջում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Ադրբեջանը պետք է հիշի, որ երկու տարի առաջ նախագահ Ալիեւը ստորագրել է հրադադարի եռակողմ համաձայնություն, որտեղ «Լեռնային Ղարաբաղը» հիշատակված է 5 անգամ»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Մարուքյանը:
Հատուկ հանձնարարություններով դեսպանը հավելել է, որ դա Ռուսաստանի համար օրինական հիմք է Լեռնային Ղարաբաղ անվանումը օգտագործելու համար:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որով Ռուսաստանի ՊՆ-ից պահանջում է չգործածել Լեռնային Ղարաբաղ անվանումը: ՌԴ պաշտպանության նախարարությունից դեռեւս չեն արձագանքել Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությանը: