Ըստ ադրբեջանական լրատվամիջոցնների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 28-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ հանդիպման առնչությամբ։
Կողմերը բարձր են գնահատել, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մշտապես իր ուշադրության տակ է պահում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը։