Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է անցած շաբաթվա վերջին Բաքու կատարած այցին:
Ամփոփելով անցած շաբաթվա վերջին Ադրբեջան կատարած այցի արդյունքները՝ Կլաարը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր հանձնառությունն է հայտնել ԵՄ աջակցությունը վայելող ձեւաչափի վերաբերյալ:
«Շատ մարտահրավերներ մնում են չլուծված: Ադրբեջանից եւ Հայաստանից պահանջվում են զսպվածություն եւ ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու եւ համապարփակ կարգավորման հասնելու համար»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Կլաարը: