Միացյալ Նահանգներն արգելել է չինական Huawei եւ ZTE տեխնոլոգիական ընկերությունների արտադրած նոր դիվայսների եւ կապի միջոցների վաճառքն ու ներկրումը։
Ըստ ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովի (FCC)՝ այդ սարքերն անընդունելի ռիսկեր են պարունակում ամերիկյան ազգային անվտանգության համար։
FCC-ի ղեկավար Բրենան Քարը նշել է, որ հանձնաժողովը արգելանք է դրել ոչ միայն նոր սարքավորումների ներկրման եւ վաճառքի վրա, այլեւ իրավունք է տվել հետ կանչելու Huawei եւ ZTE ընկերությունների արտադրած սարքերի եւ կապի միջոցների՝ արդեն տրամադրված արտոնագրերը։ Ամերիկյան կողմը կասկածում է, որ չինական նշված տեխնոլոգիական ընկերությունների արտադրած սարքերը անհուսալի են, եւ դրանց միջոցով լրտեսական գործունեություն է իրականացվում, քանի որ, օրինակ, Huawei ընկերությունը սերտ հարաբերություններ ունի չինական իշխանությունների հետ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը