Ըստ ամերիկյան Bloomberg գործակալության՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը համոզմունք է հայտնել, որ Լոնդոնը պետք է երկարաժամկետ հեռանկարում ծրագրի իր արտաքին քաղաքականությունը` հետեւելով Չինաստանի ու Ռուսաստանի օրինակին: Ըստ նրա՝ կարճաժամկետ քաղաքականություն կառուցելն անարդյունավետ է:
Միաժամանակ գործակալությունն ընդգծել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո Սունակը մեղմացրել է Լոնդոնի մոտեցումը Չինաստանի նկատմամբ՝ հրաժարվելով նախկին վարչապետ Լիզ Թրասի՝ ասիական այդ երկիրը Բրիտանիայի համար սպառնալիք հռչակելու ծրագրից։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ Միացյալ Թագավորության հարաբերություններին, Սունակը համոզված է, որ դրանք չեն կարող վերադառնալ նախկին մակարդակին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պայմաններում։