ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ անշարժ գույքի վարձակալության դիմաց ֆիզիկական անձանց ստացած եկամուտները ենթակա են հարկման։
Միաժամանակ, որպես ֆիզիկական անձ, հարկային տարվա ընթացքում պետք է հաշվարկել և պետական բյուջե վճարել եկամտային հարկ՝ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10 տոկոսի դրույքաչափով։
ՊԵԿ-ը շեշտել է, որ յուրաքանչյուր հարկային տարվա համար հաշվարկված եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ։