ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 29-ին՝ 00:25-03:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Նոյեմբերի 29-ի՝ 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: