Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղարության` Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Ռիքերը Բայրամովի հետ հանդիպմանն ընդգծել է ԱՄՆ հաստատուն աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ բանակցություններին, քանի որ կողմերն աշխատում են ամուր խաղաղության համաձայնության հասնելու ուղղությամբ: