Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 28-ի 16։00-ից նոյեմբերի 29-ի 09։00-ն իբր կրակ են բացել Արցախի Շուշիի, Մարտունու, Մարտակերտի եւ Ասկերանի շրջանների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Արցախի ՊԲ-ն ադրբեջանական կողմի հաղորդագրությունը որակել է հերթական ապատեղեկատվություն։