ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ջուլիան Սմիթը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները միանգամայն համակարծիք էին, որ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը պետք է ներկա լինեին ՆԱՏՕ-ի արտգործնախարարների՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նոյեմբերի 29-30-ը հանդիպմանը:
«Ցանկանում ենք գտնել ուղիներ՝ ուժեղացնելու մեր աջակցությունն այս երկրներին՝ այն առումով, թե ինչ ազդեցություն է ունենում Ուկրաինայում պատերազմը նրանց վրա, ինչպես նաեւ ուղիներ փնտրել՝ զարգացնելու այդ կարեւոր գործընկերությունը»,- նշել է պաշտոնյան: