Կենտրոնական բանկից հայտնել են, որ վերջին շրջանում տարբեր սոցիալական հարթակներով գործարար Իլոն Մասկի անունից գովազդվում է Tesla X հարթակը: Փորձելով ներգրավել ՀՀ քաղաքացիների միջոցները՝ Tesla հարթակը կեղծ տեղեկությունների հիման վրա արժեթղթի (ներդրումային համաձայնագիր) եւ ներդրումային ծառայությունների հրապարակային առաջարկներ է անում:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի՝ Հայաստանում արժեթղթի (ներդրումային համաձայնագիր) հրապարակային առաջարկ իրավունք ունեն անելու օրենսդրությամբ սահմանված կարգով ԿԲ-ում գրանցված ազդագրի կիրառմամբ, իսկ ներդրումային ծառայությունների առաջարկով՝ բացառապես ՀՀ կենտրոնական բանկի լարտոնագրած անձանց: Մինչդեռ գովազդվող անվամբ որեւէ անձի ՀՀ կենտրոնական բանկը չի արտոնագրել, ինչպես նաեւ արժեթղթի ազդագիր չի գրանցել:
ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ քաղաքացիներին հորդորում է չվստահել իրենց գումարները ՀՀ կենտրոնական բանկի կարգավորման եւ վերահսկողության դաշտից դուրս գտնվող որեւէ անձի (անձանց):
ԿԲ-ն նաեւ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում տեղեկություններ կամ խորհրդատվություն տրամադրելու ՀՀ քաղաքացիներին, որոնք հարցերը կարող են ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով: