ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ Ադրբեջանը Պրահայում համաձայնել է շարունակել հանդիպումները քառակողմ ձեւաչափով։
«Տրամաբանական է, որ հանդիպման ձեւաչափը եւ մասնակիցների կազմը պետք է լինեն նույնը։ Այդ պատճառով մենք հույս ունենք, որ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ Էմանուել Մակրոնի եւ Շառլ Միշելի մասնակցությամբ»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Մարուքյանը: