Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ այս տարվա հոկտեմբերին Երեւանում անշարժ գույքի պետական գրանցման 16 հազար 673 գործարք է կնքվել: Պետական գրանցման գործարքներ են համարվում առուվաճառքը, օտարումը, գրավադրումը, նվիրատվությունը, ժառանգությունը, փոխանակումը եւ այլն։
Գործարքների ամենաբարձր տոկոսաչափը՝ 31,1%, գրանցվել է Երեւանում, ամենացածրը՝ Վայոց ձորի մարզում՝ 1,8%: Հանրապետությունում հոկտեմբերին գրանցված գործարքների քանակը սեպտեմբերի համեմատ նվազել է 4,0%-ով, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 5.5%-ով: