Ըստ Financial Times պարբերականի՝ Եվրոպան ռուսական հեղուկացված գազի ներկրումը 2022 սկզբից սկսած ավելացրել է 42 տոկոսով։ Եվրոպական ծովային ներկրումների 16 տոկոսը բաժին է ընկնում ռուսական հեղուկացված գազին։ Հիմնական ներկրողներն են եղել Ֆրանսիան, Բելգիան, Իսպանիան եւ Նիդերլանդները։
Ռուսաստանը 2022-ին Եվրոպա է արտահանել 17,8 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված գազ՝ եվրոպական տարածաշրջանի համար դառնալով հեղուկացված գազի երկրորդ մատակարարը։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է 42 տոկոս մասնաբաժնով, երկրորդ տեղում՝ Կատարը՝ 13,7 տոկոս մասնաբաժնով։
Refinitiv-ի տվյալներով՝ Եվրոպան ընթացիկ տարում ներկրել է 111 միլիարդ խորանարդ մետր ռեկորդային ծավալով հեղուկացված գազ։ Դա 70 տոկոսով ավելին է, քան անցյալ տարվա ներկրումների ծավալները։ Հեղուկացված գազի եվրոպական ներկրումները կտրուկ ավելացան այն բանից հետո, երբ Ռուսաստանը սահմանափակեց խողովակաշարերով գազի մատակարարումը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը