Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 29-ի նիստում միաձայն ընդունել է ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ նախագիծը: Ըստ այդմ՝ Հայաստանում հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա 8,42 դրամով` 200 դրամից դառնալով 208,42 դրամ։
Երբ հանձնաժողովի որոշումն իրավական ուժ ստանա, Կառավարությունը համապատասխան որոշմամբ կսուբսիդավորի սահմանվելիք սակագների տարբերությունը: Այսինքն` սպառողի համար սակագնի փոփոխություն չի լինի: