• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Շվեյցարիան Վարդենիս, Սիսիան, Ջերմուկ համայնքներին մոտ 1 մլն դոլար կհատկացնի

Հասմիկ Բալեյան 15:00 | 30.11.2022
Հասմիկ Բալեյան 15:00 | 30.11.2022
REBCA

Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը Հայաստանին 960000 շվեյցարական ֆրանկ (մոտ 1 մլն ԱՄՆ դոլար) է տրամադրելու ճգնաժամային վիճակում հայտնված սահմանամերձ համայնքների տնտեսական զարգացման նպատակով։ Ծրագրի մեկնարկից առաջ Երեւանում գործակցության պայմանագիր ստորագրեցին Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը եւ ՄԱԿ—ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն։ 

«Հայաստանի սահմանամերձ համայնքների տոկունություն եւ տնտեսական վերականգնում (REBCA)» մարդասիրական ծրագիրը բարելավելու է Հայաստանում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց կյանքի որակը։

Ծրագիրը տնտեսական ռեսուրսներ կհատկացնի Վարդենիս, Սիսիան, Ջերմուկ խոշորացված համայնքների՝ Ադրբեջանի ռազմական գործողություններից տուժած 15 սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 1000 տնային տնտեսության։ Ծրագիրը կտրամադրի դրամական օգնություն, սոցիալական աշխատանքի աջակցություն, կօգնի գյուղատնտեսակական աշխատանքների հարցում՝ զարգացնելով բիզնես հմտությունները, կնպաստի՝ լուծելու զբաղվածության խնդիրը։ Աջակցություն կտրամադրվի նաեւ այն ֆերմերներին, որոնք իրենց տնտեսությունները վերսկսելու կարիք ունեն։

Ծրագրին կաջակցեն նաեւ ՀՀ աշխատանքի եւ  սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը եւ ընտրված թիրախային տարածաշրջանների տեղական իշխանությունները: Ծրագիրը կմեկնարկի հաջորդ շաբաթվանից՝ «Վորլդ Վիժն Հայաստան» (WVA) կազմակերպության, «Մանկական զարգացման հիմնադրամի» (CDF) եւ «Ռազմավարական զարգացման գործակալության» (SDA) ներգրավմամբ։

«Հայաստանի սահմանամերձ համայնքների տոկունություն եւ տնտեսական վերականգնում (REBCA)» շվեյցարական մարդասիրական ծրագիրը Հայաստանում երկարամյա ավանդույթ ունի, որ սկսվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո:

Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը նշեց․ «Ռազմական էսկալացիաները ծանր խնդիրներ են առաջացրել Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Դրանց հետեւանքով 90 հազար մարդ բավականին ծանր վիճակում է․ տնտեսական եւ պարենային անվտանգության խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն։ Այս ծրագիրն իրականացնում ենք ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ՝ նպատակ ունենալով բարելավելու սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց կյանքը»։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն էլ ընդգծեց՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը գյուղատնտեսական ծրագրեր իրագործելու հարուստ փորձ ունի, եւ դա շատ կարեւոր է ծրագրի արդյունավետ իրագործման համար։

«Համայնքներում մարդիկ զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով։ Մեր առաքելությունն է աջակցել նրանց, ձեւավորել բիզնես-հմտություններ, որպեսզի այդ մարդիկ միշտ ապահովված լինեն պարենով»,- նշեց Սկաուն։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ակտիվորեն համագործակցում է ՀՀ Կառավարության հետ։ Շահառու մարզերն ու համայնքները եւ պետք է ակտիվ լինեն, համագործակցեն ծրագրի կազմակերպիչների հետ, որպեսզի կարիքների արդյունավետ գնահատում կատարվի, եւ ծրագիրն ավելի հաջողված լինի։

«ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը պայքարում է սովի դեմ, մենք ներդրում ենք անում սննդի արտադրական գործընթացներում։ Վստահ եմ, որ բնակչության համար կարեւոր է հմտություններ ձեռք բերել ու ժամանակի ընթացքում պարենի ապահովվածություն ունենալ»,– նշեց Նաննա Սկաուն։

«Ալիք Մեդիա»-ի հարցին՝ իսկ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի վերոնշյալ համայնքներից բացի աջակցության կարիք ունեցող մյուս համայնքներին այլ ծրագրերի շրջանակներում աջակցելո՞ւ է, Նաննա Սկաուն պատասխանեց․ «Այո՛, մենք արդեն իսկ որոշակի ծրագրեր իրականացնում ենք նաեւ մյուս մարզերում՝ պարենային անվտանգությունն ապահովելու նպատակով։ Օգնում ենք ջերմոցներ կառուցելու հարցում։ Շիրակում եւ Սյունիքում մեր աջակցությամբ արեւային կայաններ են տեղադրվել: Կշարունակենք ծրագրերը Հայաստանի բոլոր մարզերում»,- վստահեցրեց նա։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանի Կիեւյան կամուրջը փակ կլինի
հաջորդը
Նիդերլանդների դեսպանը մեկնել է Ջերմուկ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն