ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 29-ին՝ 23:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ականանետ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Նոյեմբերի 30-ի՝ 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: