Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Միջազգային ցուցահանդեսների բյուրոյի գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի ավելի քան 1 տրիլիոն դոլար:
Զելենսկին նշել է, որ այդ նպատակով ներգրավում են տասնյակ գործընկեր երկրների:
Ըստ Ուկրաինայի ղեկավարի՝ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել արեւելաեվրոպական եւ արեւմտաեվրոպական երկրները, ինչպես նաեւ Կանադան, ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Ավստրալիան: