ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։
Ըստ նրա` քննարկումները կանցկացվեն դեկտեմբերի 5-ին, երբ Ադրբեջանի արտգործնախարարը կայցելի Մոսկվա։
ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ կողմերը մանրամասն կքննարկեն տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր, հատուկ ուշադրություն կդարձվի 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի, ինչպես նաեւ 2022-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ համաձայնագրերի կատարման ընթացքի քննարկմանը։
Զախարովան ընդգծել է, որ համաձայնագրերը կոչված են ապահովելու հայ–ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորումը։