ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում հայտնել է, որ մասնակի զորահավաքի շրջանակում երկու ամսվա ընթացքում ուսուցում են անցել ավելի քան 300 հազար պահեստայիններ եւ կամավորներ: Ըստ նրա՝ նոր զինվորական կազմավորումների մարտական ուսուցման գործում ներգրավված են շուրջ երեք հազար հրահանգիչներ, գործի է դրվել Ռուսաստանի եւ Բելառուսի ավելի քան 100 զորավարժարան:
Ըստ Շոյգուի՝ ուսումնական կենտրոններում շուրջ ութ հազար անձնակազմեր պատրաստություն են անցել մարտական մեքենաների եւ տանկերի, հրետանային համակարգերի հաշվարկների, հակաօդային պաշտպանության միջոցների, անօդաչու ավիացիայի եւ ռադիոէլեկտրոնային պայքարի, ապարատային կապերի համալիրներում:
«Զինծառայողները ստացել են գիտելիքներ եւ հմտություններ, որոնք անհրաժեշտ են մարտական եւ հատուկ առաջադրանքների հաջող կատարման համար ինչպես ինքնուրույն, այնպես էլ ստորաբաժանումների կազմում»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը: