Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Ֆրանսիայի խորհրդարանի պալատների՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող բանաձեւերը չեն արտացոլում Փարիզի պաշտոնական դիրքորոշումը։
«Խորհրդարանականների այս նախաձեռնությունը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ եւ ընդունվել է միանգամայն անկախ՝ իշխանությունների տարանջատման սկզբունքին համապատասխան»,- ասել է դիվանագետը: Նա նշել է, որ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը լավ հայտնի է՝ հիշեցնելով արտգործնախարար Կատրին Կոլոննայի հայտարարություններն այն մասին, որ Ֆրանսիան շարունակելու է կողմերին քաջալերել՝ առաջ շարժվելու բանակցություններում եւ օգտվելու խաղաղության հասնելու հնարավորությունից:
Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատը եւ Ազգային ժողովը բանաձեւեր են ընդունել՝ կոչ անելով Կառավարությանը դիտարկելու ադրբեջանցիների նկատմամբ անհատական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, եթե վերջինս շարունակի ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ: