Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտարարել է, որ Կադաստրի կոմիտեում դեկեմբերի 1-ի դրությամբ հաշվառված 18 հազար պետական եւ համայնքային հողերի վրա կառուցված ինքնակամ կառույցները կհարկվեն: Դրանք, ըստ Թովմայանի, կհարկվեն մինչեւ այն պահը, երբ համայնքի ղեկավարը կառույցն օտարելու կամ ապամոնտաժելու վերաբերյալ որոշում կընդունի:
«Դա դեռեւս չի նշանակում, որ համայնքը պարտավոր է այդ շինությունները օրինականացնել եւ հողը վաճառել ինքնակամ կառուցած սուբյեկտին»,- շեշտել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը: