ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է Քրիստինա Քվինի թեկնածությունը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում: Թեկնածուն նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի եւ Հարավային Կովկասի՝ ավելի ապահով եւ բարեկեցիկ ապագայի համար էական նշանակություն ունի:
«Պարտավորվում եմ անել հնարավորը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու եւ Հայաստանի խաղաղ ապագային աջակցելու ուղղությամբ»,- նշել է Քվինը՝ կարեւորելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման շարունակական քննարկումները:
Լսումները նախագահող սենատոր Ռոբերտ Մենենդեսը, անդրադառնալով դիվանագետի դիտարկմանը, մեկնաբանել է. «Ուրախ եմ տեսնել մի թեկնածուի, որը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս այն «ցեղասպանություն» է որակում»: