Ըստ Վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի այցը տարածաշրջան եւ բարձր գնահատել ԱՄՆ-ի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, այդ թվում՝ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների միջազգային մեխանիզմի ձեւավորմանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի: Կարեւորվել է ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: