ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանի Լոձ քաղաքում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողով շրջանակում ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցերը։
Արարատ Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հայկական կողմի հանձնառությունը եւ բարձր գնահատել այս ուղղությամբ ԵՄ աջակցությունը: Նա շեշտել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն ու առավելապաշտական նկրտումները խոչընդոտում են խաղաղության հասնելու նպատակով գործադրվող ջանքերին եւ նպաստում լարվածության սրման հավանականությանը: Ընդգծվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատամամբ ադրբեջանական ագրեսիաների հետեւանքների վերացման անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ զրուցակիցները կարեւորել են ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում եւ քննարկել դրա գործունեությանը վերաբերող հարցեր: