Միասնական սոցիալական ծառայությունից հայտնել են, որ 2022-ի հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը ստանալու իրենց իրավունքն իրացրել է 678 ավանդատու, փոխհատուցված գումարի չափը եղել է 135 միլիոն 802 հազար 470 ՀՀ դրամ։
Դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2022 թվականի նոյեմբերի վճարման ցուցակներում «տարեցներ» խմբում ներառված վերջին համարը 41303-ն է, հերթում սպասող համարը՝ 42799-ը։
«Ազատամարտիկ» սոցիալական խմբից ներառված վերջին համարը 19818-ն է, հերթում սպասող համարը՝ 19818-ը։
«Սահմանամերձ» սոցիալական խմբից ներառված վերջին համարը 19823-ն է, հերթում սպասող համարը՝ 19823-ը։
Ըստ ՀՀ Կառավարության համապատասխան որոշման դրույթների՝ կազմակերպությունը ցանկում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշում է դիմումի օրվա դրությամբ՝ ըստ սույն որոշմամբ հաստատված առաջնահերթությունների։