ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հուշել է՝ որպես ֆիզիկական անձ ինչպես պետք է վճարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների եկամտահարկը։
Եկամտահարկի վճարման համար անհրաժեշտ է հաշվառվել հարկային մարմնում, հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնել եկամտահարկի տարեկան հաշվարկը, այնուհետեւ եկամտահարկը վճարել գանձապետական միասնական հաշվին։
ՊԵԿ-ը հիշեցրել է, որ միաժամանակ եկամտահարկը պետք է վճարել պետական բյուջե մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ։
Ավելի վաղ Պետեկամուտների կոմիտեն հայտարարել էր, որ անշարժ գույքի վարձակալության դիմաց ֆիզիկական անձանց ստացած եկամուտները ենթակա են հարկման գույքի վարձակալությունից ստացված եկամուտների 10 տոկոսի դրույքաչափով։