Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ Երեւանի կենտրոն վարչական շրջանում անշարժ գույքի մեկ քառակուսի մետրի միջին շուկայական գինը 2022-ի հոկտեմբերին 760 հազար 500 դրամ է եղել։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 14,4% է, 2021-ի հոկտեմբերին արժեքը 665 հազար դրամ է եղել։ Իսկ այս տարվա սեպտեմբերի նկատմամբ աճը եղել է 1,4%, անշարժ գույքի միջին շուկայական գինը Երեւանի կենտրոնում 1 քառակուսի մետրի համար եղել է 750 հազար դրամ։
Միեւնույն ժամանակ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող անշարժ գույքի միջին շուկայական գինը 1 քառակուսի մետրի համար եղել է 540 հազար 200 դրամ: Աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14,2% է. 2021-ի հոկտեմբերին Արաբկիրում գտնվող անշարժ գույքի միջին շուկայական գինը 1 քառակուսի մետրի համար 473 հազար դրամ է եղել: