Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի եւ Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին եւ Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում եւ Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Շիրակի մարզի Լանջիկ գյուղի հատվածում եւ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Իջեւանի, Բերդի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզում եւ Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում եւ «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում:
Լարսում բեռնատարների համար երթեւեկությունը փակ է
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնել են, որ Վրաստանում ձյան տեսքով տեղումների եւ ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է բեռնատարների, դրանց թվում կցորդով եւ կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար։
Երթեւեկությունը այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար ազատ է: Կատարվում են ձնամաքրման աշխատանքներ: