Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանն ու Թուրքիան Բաքվի եւ Անկարայի միջեւ ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ կնքված համաձայնագրի շրջանակում համատեղ զորավարժություններ են անցկացնում։
«Զորավարժությունները, որոնք անցկացվում են տարբեր զորատեսակների անձնակազմերի, մարտական եւ հատուկ ինժեներասակրավորական տեխնիկայի, ինչպես նաեւ ռազմական ավիացիայի միջոցների ներգրավմամբ, անցկացվում են Բաքվում եւ Աստարայի, Ջաբրայիլի եւ Իմիշլիի շրջանների տարածքում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանի եւ Թուրքիայի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, հրթիռահրետանային եւ ինժեներական զորքերը։
Բացի դրանից վարժանքների ժամանակ մշակում են գետերի վրայով պոնտոնային կամուրջների տեղադրման, պայմանական հակառակորդի տարածքում դեսանտի իջեցման գործողություններ։