ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը հավանաբար տեղի կունենա մինչեւ տարեվերջ: Նա հավելել է, որ ադրբեջանական կողմը մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացրել է հայկական կողմին: