Գերմանական Bild պարբերականի՝ Դյուսելդորֆի ոստիկանությունը ՝ «պոտենցիալ սպառնալիքի» պատճառով որոշել է փակել քաղաքի բոլոր սուրբծննդյան շուկաները։ Բանն այն է, որ իրավապահներն ահազանգ են ստացել անհայտ անձից, որը սպառնացել է Դյուսելդորֆի քաղաքապետարանի մոտ բեռնատարով մխրճվել ամբոխի մեջ։ Ոստիկանությունը, համենայն դեպս տագնապ է հայտարարել։
Քաղաքի բոլոր շուկաները փակվել են: Ոստիկանությունը շրջափակել է քաղաքի կենտրոնի մի մասը, մուտքը դեպի շատ փողոցներ սահմանափակվել են։ Սուրբծննդյան տոնավաճառների մոտ հերթապահում են արտակարգ ծառայությունները, դրանց բոլոր մուտքերը նույնպես արգելափակված են։
Ավելի վաղ սուրբծննդյան տոնավաճառները չեղյալ էին հայտարարել նաեւ Բեռլինի իշխանությունները, որոնք խոստացել էին տոնավաճառներ բացել դեկտեմբերի 1-ից, սակայն փոխել են որոշումը՝ կորոնավիրուսային վարակի տարածման առնչությամբ։
Ենթադրվում է, որ ռեստորանների, սրճարանների եւ հյուրանոցների աշխատանքի սահմանափակումը, ինչպես նաեւ վարակի դեմ պայքարի այլ միջոցները կտեւեն մինչեւ հունվարի 1-ը: