Ըստ ամերիկյան Bloomberg գործակալության՝ ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար Կիեւին զենք մատակարարելուց:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի խրախուսել եւ չի օգնել Ուկրաինային՝ հարվածներ հասցնելու Ռուսաստանի ներքին տարածքներին: Նա նշել է, որ Վաշինգտոնի աջակցությունն ուղղված է միայն այնպիսի ռազմական օգնությանը, որը Կիեւին հնարավորություն կընձեռի ապահովելու իր պաշտպանությունը:
Բլինքենը նշել է նաեւ, որ ներկա պահին ԱՄՆ-ը մանրամասն տեղեկություններ չունի ռուսական օդանավակայաններին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին:
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը դեկտեմբերի 5-ին Ռյազանի եւ Սարատովի մարզերում որսացել են Ուկրաինայի զինված ուժերի ցածր թռչող անօդաչու թռչող սարքերը։ Հարձակման են ենթարկվել Դյագիլեւոյի եւ Էնգելսի հեռահար ավիացիայի օդանավակայանները, 3 զինվոր զոհվել է, 4-ը՝ վիրավորվել։