Worldometer պորտալի վերջին տվյալներով՝ աշխարհում դեկտեմբերի 7-ի դրությամբ ՔՈՎԻԴ-19-ով վարակվել է 650 միլիոն 974 հազար 122 մարդ: Վիրուսի տարածման սկզբից ի վեր ՔՈՎԻԴ-19-ն աշխարհում խլել է 6 միլիոն 649 հազար 964 մարդու կյանք:
Կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրներից են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը դեռեւս Միացյալ Նահանգներն է, որտեղ մինչեւ հիմա հայտնաբերվել է 100 միլիոն 962 հազար 660 ՔՈՎԻԴ-19-ով ախտահարված, կորոնավիրուսից ԱՄՆ-ում մահացել է 1 միլիոն 107 հազար 794 մարդ:
ՔՈՎԻԴ-19-ով վարակվածների թվով երկրորդը Հնդկաստանն է, որտեղ վարակվել է 44 միլիոն 674 հազար 874 մարդ, կորոնավիրուսը երկրում խլել է 530 հազար 638 մարդու կյանք: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում Ֆրանսիան է, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 38 միլիոն 184 հազար 81 դեպք, կորոնավիրուսից մահացել է 159 հազար 362 մարդ: Ամբողջ աշխարհում ՔՈՎԻԴ-19-ից դեկտեմբերի 7-ի դրությամբ առողջացել է 627 միլիոն 677 հազար 652 մարդ:
Ըստ Worldometer հարթակի՝ Հայաստանում մինչեւ դեկտեմբերի 7-ը գրանցվել է ՔՈՎԻԴ-19-ով վարակման 445 հազար 828 դեպք, ՔՈՎԻԴ-19-ը ՀՀ-ում խլել է 8712 մարդու կյանք, առողջացել է 434 հազար 979 մարդ: