Լոզանում անցկացված Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմն ուժի մեջ է թողել բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) անդամակցության կասեցումը։
ՄՕԿ-ի մարզական տնօրեն Քիթ ՄաքՔոնելը նշել է, որ նամակ են ուղարկել IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովին՝ մտահոգություն հայտնելով կազմակերպության կառավարման եւ ֆինանսական գործընթացների առթիվ։ Ըստ նրա՝ բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի գործունեության մեջ որեւէ փոփոխություն չկա, ուստի կասեցումը չի հանվել:
Արդյունքում ՄՕԿ-ի գործկոմը բռնցքամարտը չի ընդգրկել 2028-ի օլիմպիական խաղերի ծրագրում։ ՄՕԿ-ը նաեւ հայտարարել է, որ 2024-ին Փարիզի օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան չի անցկացնի:
Բռնցքամարտի վարկանիշային մրցաշարերը կսկսվեն 2023-ի հունվարի 1-ին եւ կընթանան մինչեւ 2024-ի մայիսի 31-ը: