ԱՄՆ Կոնգրեսի ոլորտային կոմիտեները համաձայնեցրել են 2023-ի ֆինանսական տարվա համար ազգային պաշտպանության համար հատկացումների մասին օրենքը: Օրինագիծը նախատեսում է որպես աջակցություն 800 միլիոն դոլարի հատկացում կատարել Ուկրաինային։ Դա 500 միլիոնով ավելին է, քան մինչ այդ Կոնգրեսից խնդրել էր նախագահ Ջո Բայդենը։
Ըստ Reuters-ի՝ այս կերպ «Միացյալ Նահանգները վերահաստատում է, որ շարունակելու է բավարարել Ուկրաինայի ամենից անհետաձգելի եւ հրատապ կարիքները, աջակցելու է այդ երկրի ռազմական հզորությունների ավելացմանը երկարատեւ հեռանկարում հանուն Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանության»։
Ուկրաինան միակ երկիրն է, որին Միացյալ Նահանգները մինչ այս պահը ցուցաբերել է աննախադեպ մեծ ծավալի ռազմական օգնություն։ Ընթացիկ տարվա նոյեմբերի 10-ի դրությամբ Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության ծավալը եղել է 19,3 միլիարդ դոլար։
Պատրաստեց Արման Գրիգորյանը