ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին ընդունել է 2023 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ Կողմ է քվեարկել 66, դեմ` 28 պատգամավոր։
Ըստ նախագծի՝ 2023-ի պետական բյուջեի ծախսերը լինելու են 2 տրիլիոն 591 միլիարդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրիլիոն 302 միլիարդ դրամ: Դեֆիցիտը կլինի 289 միլիարդ դրամ: ԱԺ ներկայացված նախորդ նախագծի համեմատությամբ բյուջեի ծախսերում ավելացել է 826 միլիոն դրամ, եկամուտներն ավելացել են 734.5 միլիոն դրամով, եւ կլինեն 2 տրիլիոն 302 միլիարդ դրամ:
Հարկային եկամուտները չեն փոփոխվել եւ սահմանված են 2 տրիլիոն 203,7 միլիարդ դրամի չափով: Եկամուտների ավելացումը կատարվել է այլ եկամուտների եւ պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետբյուջեի դեֆիցիտը մնացել է անփոփոխ։
Առանձին ծրագրերի համար ավելացված բյուջետային միջոցների չափով նվազեցվել են 2023-ի պետական բյուջեով սահմանված Կառավարության պահուստային ֆոնդի միջոցները: