Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2022-ի հոկտեմբերին եղել է 1 միլիարդ 556 միլիոն ԱՄՆ դոլար կամ 6 միլիարդ 277 միլիոն դրամ:
Դոլարային արտահայտությամբ աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 91% է: 2022-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը եղել է 10 միլիարդ 885 միլիոն դոլար կամ 47 միլիարդ 229 միլիոն դրամ: Աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, դոլարային արտահայտությամբ, 66,4% է:
Միեւնույն ժամանակ, Վիճակագրական կոմիտեից հայտնել են, որ Հայաստանում ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) 2022-ի հոկտեմբերին եղել է 250 միլիարդ 24 միլիոն դրամ:
Աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 34.9% է, իսկ 2021-ի հոկտեմբերի համեմատ՝ 4,4%: Այս տարվա հունվար-հոկտեմբերին ծառայությունների ծավալը եղել է 2 տրիլիոն 74 միլիարդ 313 միլիոն դրամ, աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 27,9% է: