Ռուսաստանի Խանտի Մանսիյսկում անցկացված շախմատի երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանի երկու պատվիրակները մրցանակային տեղեր են գրավել:
Աղջիկների մրցաշարում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը վերջին՝ 9-րդ տուրում սեւերով հաղթել է իր հետ համաքայլ ընթացող Աննա Ժուրովային: Այդպիսով նա վաստակել է 7 միավոր եւ գրավել 1-ին տեղը: Մարիամ Մկրտչյանը պարգեւատրվել է 300 հազար ռուբլով:
Տղաների մրցաշարում մեր շախմատիստ Շանթ Սարգսյանը վերջին պարտիայում պարտվել է ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանին եւ 5 միավորով գրավել 3-րդ տեղը: