ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ հոկտեմբերի վերջին Հայաստանին «Իրանի գաղտնի փոխանցած հակատանկային հրթիռային համակարգերի եւ 600 հրթիռի» մասին ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Մասնավորապես ադրբեջանական «Մինվալ» պարբերականը գրել էր, թե «Թեհրանի «մոլլաների իշխանությունը» 500 հակատանկային կառավարվող «Դեխժհլավիյե» ու 100 «Ալմաս» տեսակի հրթիռ է նվիրել Հայաստանին: