ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ դեկտեմբերի 8-ին ավարտվել է սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը։ Զոհված զինծառայողների մարմինները փոխանցվել են հարազատներին։
«Այս պահին արդեն կարող ենք հստակ նշել, որ անհայտ է մնում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններին մասնակցած ՀՀ ԶՈՒ 3 զինծառայողների գտնվելու վայրը»,- հավելել է Աբրահամյանը։
Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված 13 զինծառայողների մարմինները ադրբեջանցիները հայկական կողմին էին փոխանցել նոյեմբերի 28-ին։
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ որոնողական միջոցառումների ընթացքում հայտնաբերված զոհված 13 հայ զինծառայողների մարմինների վրա բռնության հետքեր չկան: ՀՀ Քննչական կոմիտեն ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է ադրբեջանական կողմի վերոնշյալ պնդումը։