Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը ուսումնասիրել է Հայաստանի մի շարք խոշոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը։ Տարբեր օրերի ուսումնասիրությունների արդյունքները տարբեր են եղել։ Ըստ հրապարակված տվյալների՝ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նոյեմբերի 27-30-ը գերազանցել է սահմանային թույլատրելի քանակությունն Արարատում, Գյումրիում, Հրազդանում, Վանաձորում, Ալավերդիում։
Երեւանի Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջաններում նոյեմբերի վերջին փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի քանակությունը։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը նոյեմբերի 17-21-ը գերազանցել է սահմանային թույլատրելի քանակությունը Նոր Նորքում եւ Արաբկիրում։
Երեւանի վարչական շրջաններից ոչ մեկում ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի քանակությունը։