Մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը հաջող է հանդես եկել Մոսկվայում անցկացված Միխայիլ Վորոնինի անվան 28-րդ միջազգային գավաթի խաղարկությունում:
Խաչիկյանը 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում՝ 14,666 միավորով հաղթող ճանաչվելով նժույգթափերում եւ 3-րդ տեղը զբաղեցնելով բազմամարտում, զուգափայտերում եւ պտտաձողում:
Ազատ վարժությունների եզրափակիչում երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանը ներկայացնող Արթուր Դալալոյանը։